ՀայաստանՍպորտ

Հայ շախմատիստները մրցանակային արդյունքներ են գրանցել Փոթիում կայացած միջազգային փառատոնում

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվել է «18th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2025» միջազգային շախմատի փառատոնը, որտեղ հայ շախմատիստները մի շարք մրցանակային տեղեր են գրավել։

Ա խմբում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ Նույնքան միավորով Մենուա Հակոբյանը դարձել է 4-րդը։ Մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում Հակոբ Հակոբյանը 6 միավորով գրավել է 1-ին տեղը։

Բ խմբում Միքայել Հովհաննիսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Ալբերտ Աղազարյանը դարձել է մինչև 1900 վարկանիշ ունեցողների հաղթողը։ Վետերանների՝ 60+ տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Մամիկոն Մարտիրոսյանը։

Գ խմբում Արթուր Վարդևանյանը դարձել է 3-րդը, իսկ մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում հաղթող է ճանաչվել Համլետ Հարությունյանը։

Ե խմբում Վահան Աբգարյանը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել Աննա Գևորգյանը։ Մինչև 8 տարեկանների մրցաշարի չեմպիոն է դարձել փոքրիկ շախմատիստ Հայկ Աղայանը։

Փառատոնի շրջանակում կայացած կայծակնային շախմատի մրցաշարերից առաջինում հաղթող է դարձել Արսեն Դավթյանը, մինչդեռ մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում հաղթանակ է տարել Ռուբեն Իշխանյանը։ Երկրորդ կայծակնային մրցաշարում միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը գրավել է 2-րդ տեղը։

Փոթիի միջազգային փառատոնն ավանդաբար համարվում է շախմատային ամառվա կարևորագույն մրցաշարերից մեկը։