ՀայաստանՍպորտ

Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մեդալի համար նա 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչի նկատմամբ։

Հայաստանի մյուս ըմբիշները՝ 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը, կպայքարեն բրոնզե մեդալների համար: 79կգ քաշային կարգի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել սփոփիչ գոտեմարտին:

Սեդա Մարտոյան