ՀայաստանՍպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սամուել Սևյանի հետ Sinquefield Cup 2025 մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները ԱՄՆ Սենթ Լուիսում ընթացող Sinquefield Cup 2025 մրցաշարում։ Մրցաշարի երկրորդ տուրում մեր գրոսմայստերըւ սպիտակ խաղաքարերով մրցեց ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող մեկ այլ հայ շախմատիստ Սամուել Սևյանի հետ։ Շախմատիստները 53-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքիի։

Արոնյանը այս արդյունքով շարունակում է մնալ մրցաշարի առաջատարների շարքում։ Նա վաստակել է 1,5 միավոր։ Նույնքան միավորներ ունեն նաև Ալիրեզա Ֆիրուջան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։

Sinquefield Cup-ը հանդիսանում է Grand Chess Tour-ի կանոնավոր փուլերից մեկը։ Այս տարի այն կանցկացվի 9 տուրով։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, իսկ հաղթողը կստանա 100,000 դոլար։