ՀայաստանՍպորտ

Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել Աբու Դաբիի միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ մեր շախմատիստները «31st Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Ա խմբում գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը դարձել է միանձնյա հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր։

13 տարեկան աղջիկների կայծակնային մրցաշարում առաջին հորիզոնականը նվաճել է նաև Գաբրիելա Հարությունյանը։

Մինչև 17 տարեկանների կայծակնային շախմատում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը գրավել է 1-ին տեղը։

Ընտանիքների մրցաշարում (ծնող + երեխա) հաղթող է դարձել Վլադիմիր և Էդուարդ Հակոբյանների թիմը, իսկ Արտակ և Սարգիս Մանուկյանների թիմը արժանացել է արծաթե մեդալի։

Բ խմբում Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ մինչև 16 տարեկանների խմբում՝ 3-րդը։ Նույն խմբում Արթուր Ղարագյոզյանը գրավել է 7-րդ տեղը, Հայկ Խաչիկյանը՝ 8-րդը, իսկ Նարե Իսախանյանը ճանաչվել է լավագույն շախմատիստուհի։

Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։