
Ո՞ւր է գնում մեր հավաքականը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է աշխարհի ազգային հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը: Մեր հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և հիմա 105-րդ տեղում է։
Այս նահանջը կապված է վերջին երկու ընկերական խաղերի հետ։ Խաղերից մեկում Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյի ընտրանուն 2։5 հաշվով։ Ջոն վան’տ Սխիպի գլխավորած հավաքականը մյուս խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի արդյունք գրանցեց Չեռնոգորիայի դեմ (2:2)։ Կոսովոյի դեմ պարտությունը երրորդ անընդմեջն էր նորանշանակ մարզչի համար։
Թեև խոսքը պաշտոնական մրցաշարերի մասին չէ, ՖԻՖԱ-ն իր վարկանիշը հաշվարկում է նաև ընկերական խաղերի արդյունքների հիման վրա։ Իսկ եթե ազգային թիմը կայուն խաղ չի ցուցադրում նույնիսկ այդպիսի հանդիպումներում, դա անմիջապես անդրադառնում է իր վարկանիշային դիրքի վրա։ Վարկանիշային աղյուսակի վերևում փոփոխություններ չկան։ Աշխարհի առաջատարն այս պահին Արգենտինան է, որին հաջորդում են Իսպանիան ու Ֆրանսիան։ Հնգյակում են նաև Անգլիան և Բրազիլիան։
Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո FAF-ը և մի շարք երկրապագուներ պահանջում էին ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը։ Fastex Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում բազմաթիվ հանդիպումներ դադարեցվում էին երկրպագուների ակցիաների պատճառով՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարների հրաժարականը։ Հատկանշական է, որ պահանջի ալիքը արդեն անցել է, և վերջին ամիսներին հրաժարականի պահանջ չունի FAF-ը։