ՀայաստանՍպորտ

Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձել է միջազգային բլից մրցաշարի հաղթող

Կալիֆոռնիայում կայացած միջազգային բլից մրցաշարում հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։ Երկակի օլիմպիական չեմպիոնը Հայաստանի հավաքականի կազմում վստահ խաղ է ցուցադրել՝ վաստակելով 8 միավոր 10 հնարավորից և մրցաշարային աղյուսակում գրավել առաջին հորիզոնականը։

Մեկ այլ տպավորիչ հաջողություն գրանցեց հայ շախմատիստ Վարդան Խոջայանը։ Նա հաղթել է Հարավային Կալիֆոռնիայի բաց մրցաշարում։ Խոջայանը վաստակեց 5 միավոր 6 հնարավորից, բաժանեց 1-2-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով հռչակվեց հաղթող։ Նույն մրցաշարում հաջող ելույթ ունեցավ նաև Սուրեն Պողոսյանը, որը արժանացավ հինգերորդ մրցանակային տեղին։

Մրցաշարի կազմակերպիչը Արմեն Համբարձումյանն է։ Նա 2009 թվականից ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ է։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 50․000 դոլար։ Մասնակիցները երաշխավորված 2․000-ական դոլար ստացել են։ Այն համարվում է վարկանշային մրցաշար։