5 հայ բռնցքամարտիկներ հայտնվել են Եվրոպայի առաջնության եզրափակչում
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ փուլ։ Հաղթանակների շարքը մեկնարկել է Էլիդա Քոչարյանը (51 կգ)։ Նա հաղթել է լատվիացի բռնցքամարտիկ Աննա Սորոկինային։ Նա եզրափակչում կպայքարի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի դեմ:
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը նույնպես անցել են եզրափակիչ։
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին, Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյյանը՝ թուրք Մեհմետ Չինարին, Արթուր Սահակյանը՝ անգլիացի Ջեք Դրիդենին, Հարություն Հակոբկոխյանը՝ բուլղարացի Ռումեն Ռումենովին։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Եվրոպայում։ Եզրափակիչները կլինեն հոկտեմբերի 20-ին։