ՀայաստանՍպորտ

Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտը դժվարությամբ վերականգնվել է

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը վերականգնվել է և պատրաստ է ընդունել Պորտուգալիայի և Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Խոտածածկը վերականգնելու համար օգտագործվել է 65 պարկ սերմ և տարբեր պարարտանյութեր:

Ֆեդերացիան վստահեցրել է, որ խոտածածկը լիովին վերականգնվել է այն վնասվածքներից, որոնք առաջացել էին օգոստոսի 3-ին կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի ընթացքում: Մարզադաշտը ՈւԵՖԱ–ի կողմից ներառված էր բարձր ռիսկային մարզադաշտերի ցուցակում, սակայն այժմ ստացել է դրական գնահատական:

Պորտուգալիայի և Իռլանդիայի նախախաղային մարզումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայում՝ խոտածածկի լրիվ վերականգնման համար:

Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6–ին, իսկ Հայաստան–Իռլանդիա խաղը՝ սեպտեմբերի 9–ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած համերգին, ըստ պաշտոնական տվյալների, ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։ Մարզադաշտը պլաստմասե ծածկույթով էին ծածկել, որի մի մասը ավելի արագ էր հավաքվել՝ քիչ վնաս հասցնելով մարզադաշտին, մյուս մասը՝ 2 օր ուշացումով։ Այդ պատճառով էլ մարզադաշտը դեղնել էր։