
Երևանում կայացել է հաշմանդամություն ունեցող մարդկանց 21-րդ մարզական փառատոնը՝ շուրջ 170 մարզիկով
Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոն, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։ Մրցումները կազմակերպվել են ութ մարզաձևերում՝ անվասայլակով հոկեյ, անվասայլակով բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, պարածանրամարտ, պարաաթլետիկա (երեք մրցաձևով), բոչիա և շոու դաուն։
Մրցումները կազմակերպվել են ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է խթանել ներառական սպորտի զարգացումը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավորում է մարդկանց։
Նման նախաձեռնությունները վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են Հայաստանում։ Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս հայտարարել էր, որ ներառական սպորտի զարգացմանը կհատկացվեն նոր ծրագրեր և միջոցներ։
Հարկ է նշել, որ 2009 թվականի Հայաստանում գործում է Հաշմանդամային սպորտի հայական ազգային ֆեդերացիան։ Դեռևս 2022 թվականին՝ Կարեն Գիլոյանի պաշտոնավարման տարիներին, հաշմանդանմություն ունեցող անձանց համար ադապտիվ սպորտի կենտրոն կառուցելու նախագիծ էր քննարկվում, որը մինչ այժմ իրականություն չի դարձել։