
Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային
Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ սա մեր ընտրանու առաջին հաղթանակն էր, որը նաև դարձավ Մելիքյանի առաջին հաջողությունը գլխավոր մարզչի պաշտոնում։
Հայաստանի հավաքականի գոլերը հեղինակեցին․
- Էդուարդ Սպերցյան՝ 11-մետրանոց հարվածով (45+1-րդ րոպե)
- Հրանտ-Լեոն Ռանոս՝ (51-րդ րոպե)։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը խմբում 3 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջատարն է Պորտուգալիան՝ նույնպես 3 միավորով, սակայն դեռևս չի անցկացրել իր երկրորդ հանդիպումը Հունգարիայի դեմ։ Հունգարիան և Իռլանդիան ունեն մեկական միավոր։