ՀայաստանՍպորտ

Ինչպես դառնալ բժիշկ, երբ դու բլոգ ես վարում ու բազկամարտի աշխարհի չեմպիոնն ես․ Մարիամ Սարգսյանը կարծրատիպեր է կոտրում

Սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում, աշխատել մարզիչ, բլոգ վարել ու այդ ամենը՝ որպես բազկամարտի աշխարհի չեմպիոն։ Մարիամ Սարգսյանը օրեր առաջ Բուլղարիայի Ալբենա քաղաքում հաղթեց թուրք մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա նրա համար երրորդ փորձն էր՝ նվաճելու ոսկե մեդալը աշխարհի առաջնություններում։ Այս անգամ չեմպիոն դառնալու մի քանի խոստում ուներ Մարիամը․

Հեշտ չէ կին մարզիկի համար ուժային սպորտաձևում հանդես գալը։ Բայց Մարիամը կոտրում է կարծրատիպեր։ Այս հաղթանակն էլ նրան հեշտ չի տրվել, քանի որ շուրջ կես տարի ապաքինվել է ձախ ձեռքի վնասվածքից, ապա վիրահատության ենթարկվել, իսկ մարզումները սկսել է նախորդ ամսին։ Բացի դա էլ՝ գումարային խնդիր է ունեցել սկզբում, բայց վերջին պահին ֆեդերացիան ֆինանսավորել է։ 

Մարիամն ուսում է ստանում Երևանի պետական բժշկական համալսարանում։ Այնտեղ ստացած գիտելիքն ու սպորտում ունեցած փորձը օգնում է իրեն վարել սեփական բլոգը սոցիալական հարթակներում։ Անկեղծանում է, որ «ամեն ինչ հասցնում է անել»։

Շատ ծնողներ չեն ցանկանում, որ իրենց աղջիկը զբաղվի ուժային սպորտաձևերով։ Մարիամի ընտանիքը ևս դեմ է եղել

Բլոգ վարելու ցանկություն Մարիամը չի ունեցել, պարզապես իր մարզումներն է ցուցադրել։

Անկեղծանում է, որ իրեն ավելի շատ ճանաչում են որպես «տիկտոկի ուժեղ աղջիկ», բայց դա իրեն շատ է օգնել։

Մարիամը ինքն իրեն խոստացել է չհեռանալ բազկամարտից, քանի դեռ ուժերը չեն սպառվել։ Անգամ այդ ժամանակ նա չի հեռանա սպորտից։