ՀայաստանՍպորտ

Ինչո՞ւ Հայաստանում չպիտի լինի «Ալաշկերտ», «Վան», իսկ Ադրբեջանում լինի «Իրևան»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ հայկական ֆուտբոլը չի զարգանում ակումբների անվանումների պատճառով։

Փաշինյանն այդ մասին խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդհամաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Սպորտը նայում ենք ու տեսնում` «Վանը» հաղթեց «Ալաշկերտին», ու ես ինձ հարց եմ տալիս, կարո՞ղ ա` դա ֆուտբոլի զարգացման հետ կապ ունի։ Օրինակ` ինչի՞ է Իտալիայի թիմի անունը «Միլան», «Ռոմա», անգլիական թիմի անունը` «Լիվերպուլ», իսպանականինը` «Բարսելոնա», իսկ Հայաստանում 90 տոկոսը հիմիկվա քաղաքների անունները չեն։ Հայաստանում չի՞ կարա թիմի անունը «Հրազդան» լինի կամ «Արտաշատ»… Արտաշատը մեր պատմությունը չի՞։ Արտաշատը մեր ինքնությունների ինքնությունն ա, մեր մայրաքաղաքների մայրաքաղաքն ա,– ասաց նա։

Փաշինյանի հայտարարությունը եթե դիտարկենք սպորտային տեսանկյունից, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ է Ադրբեջանում 2019 թվականից գործում «Իրևան» անվանմամբ ֆուտբոլային ակումբ։ Ի դեպ, ակումբի մասին ադրբեջանցիները նշում են, որ այն անվանել են Արևմտյան Ադրբեջանի պատմական մայրաքաղաքի անունով։

Ըստ Փաշինյանի՝ եթե Հայաստանում չի կարող գործել Հայաստանի պատմական քաղաքների անվանմամբ ակումբներ, ապա ինչո՞ւ վարչապետը չի պահանջում անվանափոխել Հայաստանի մայրաքաղաքի անվամամբ Ադրբեջանում գործող ֆուտբոլային ակումբը։