
Լևոն Արոնյանը երրորդ տեղ է գրավել «Grand Chess Tour Finals»-ում
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արժանացել է բրոնզե մեդալի «Grand Chess Tour Finals» հեղինակավոր մրցաշարում։ Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, մրցաշարը անցկացվել է երկու փուլով՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ փուլում Արոնյանը պարտվել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային, իսկ երրորդ տեղի համար մրցամարտում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստ Ռամեշբաբա Պրագնանանդհային՝ ապահովելով իր մասնակցությունը նաև հաջորդ տարվա մրցաշարին։
Մրցաշարի հաղթող է դարձել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը եզրափակիչում առավելության է հասել Կարուանայի նկատմամբ։
Արոնյանը հաջորդ տարի նույնպես մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել։