Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգան
Երևանում փետրվարի 16-21-ը «Սպորտի զարգացման կենտրոնում» կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգայի՝ Երևանի քաղաքապետի գավաթի միջազգային մրցաշարը: Այս մասին ասուլիսում հայտարարել է Եվրասիական լիգայի նախագահ և «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։
Մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ։
Մրցաշարին մասնակցելու են այլ երկրներից ժամանած թիմերը, որոնց շարքում են վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուպս»-ը, ամերիկյան «Փայլոթ»-ը, ղազախական «Բարսի»-ն, ինչպես նաև հայկական «Հատիս»-ը, «Ուրարտու»-ն և «Էրեբունի»-ն ակումբները։ Ընդհանուր առմամբ՝ առաջնությանը մասնակցում է 7 թիմ։
Գիլոյանի խոսքով՝ այս մրցաշարը հնարավորություն է տալու հայկական թիմերին փորձ ձեռք բերել միջազգային մակարդակի խաղերի համար և գնահատել իրենց մրցունակությունը այլ թիմերի հետ։ Եթե թիմերը լավ հանդես գան, հաջորդ փուլում նախատեսվում է մասնակցություն ավելի խոշոր միջազգային մրցաշարերի, ինչպիսիք են Չեմպիոնների լիգան կամ եվրոգավաթը։

