Կարատեի Եվրոպայի Մ21 առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում

Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Այս մասին հայտարարվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման արարողության ժամանակ։ Արարողության ընթացքում Եվրոպայի կարատեի ֆեդերացիաի փոխնախագահ Ժիրի Բոչեկը դրոշը փոխանցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին։

Առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Էրիկ Պողոսյանը, Արեն Աբգարյանը, Ալեն Գրիգորյանը, Ալվարդ Դավթյանը, Գևորգ Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, Հովիկ Վարդանյանը, Էմանուել Գասպարյանը, Ալեն Գևորգյանը և Սուրեն Քոսակյանը։

Նախարարությունը նաև հիշեցրել է, որ 2025 թվականի մայիսին Հայաստանը հյուրընկալել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին մասնակցել է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։