
Ballon d’Or 2024. Ռոդրին՝ Ոսկե գնդակի դափնեկիր
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդեսը) դարձել է Ոսկե գնդակի դափնեկիր։
France Football-ի համաձայն՝ Վինիսիուս Ժունիորի («Ռեալ Մադրիդ») և Ջուդ Բելինգհեմի («Ռեալ Մադրիդ») միջև պայքարում լավագույնը Ռոդրին էր։
Նախորդ մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է անգլիական Պրեմիեր լիգայի չենպիոն։ Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է դարձել «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։
Մրցաշրջանի լավագույն դարպասապահ ճանաչվել է «Աստոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Մրցաշրջանի լավագույն թիմի կոչումը շնորհվեց Մադրիդի «Ռեալին»։
Մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» կանանց թիմի հարձակվող Այտանա Բոնմատին։