Վերջին մեկ տարում Գազայում սպանվել է ավելի քան 41․000 պաղեստինցի
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին հայտարարության՝ Գազայում վերջին մեկ տարվա ընթացքում սպանվել է 41․788, վիրավորվել
96․794 մարդ:
Պատերազմի ընթացքում Իսրայելի զոհերի ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկատվություն հայտնի չէ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ի Գազայում հակամարտությունը սրվեց, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակում սկսեց, և զինյալները հարավային Իսրայել ներթափանցեցին։ Արդյունքում՝ 3 օրվա ընթացքում Պաղեստինը հայտնեց Գազայի հատվածում 700-ից ավել զոհի, Իսրայելը՝ 800-ից ավել զոհի մասին։
Նշանավորելով վերսկսված հակամարտության սկիզբը՝ հարձակման ամենամահացու դեպքերից էր Գազայի սահմանի մոտ գտնվող Ռեիմ քաղաքի վրա հարձակումը «Supernova» երաժշտական փառատոնի ժամանակ։
Հակամարտությունը հանգեցրել է նաև համատարած ավերածությունների։ Իսրայելը, պնդելով, որ հարձակվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքների վրա, ապաստարան դարձած որոշ հաստատությունների վրա հարձակումներ էր իրականացրել։ Իսրայելի գրոհի հետևանքով սպանվել են Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում բազմաթիվ բուժառուներ, բժիշկներ և ապաստանած մարդիկ։