Իրանը թշնամի կհամարի այն պետությանը, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքները
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որը Իսրայելին տրամադրում է իր օդային տարածքը Իրանի դեմ հնարավոր հարվածների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Մենք խստորեն կպատասխանենք ցանկացած երրորդ կողմի, որը կպաշտպանի Իսրայելին: Եվ եթե Իսրայելը որոշի պատասխանել, ապա մեր երկրորդ պատասխանն ավելի կոշտ կլինի, — նշել է Արաղչին։
Հիշեցնենք, որ Իրանը երեքշաբթի գիշերը գրեթե 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի և «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան համար։
Իսրայելական զինվորականները հայտնել են, որ հրթիռների մեծ մասը որսացել են, սակայն փոքր մասը հարվածել է Իսրայելի կենտրոնական և հարավային շրջաններին: