ՀայաստանՍպորտ

Հայտնի է, թե ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցելու են ընտրանու առաջիկա հանդիպումներին։

Հրավիրված 24 ֆուտբոլիստներից 12-ը ներկայացնում են Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգան։ Նորեկներ չկան։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»

Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»

Հենրի Ավագյան — «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) 

Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Սերգեյ Մուրադյան — «Նոա»

Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Շեցին, Լեհաստան) 

Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան — «Դեբրեցեն» (Հունգարիա) 

Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)

Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Արտակ Դաշյան — «Նոա»

Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»

Գոռ Մանվելյան — «Նոա»

Արամ Խամոյան — ԲԿՄԱ

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականն հոկտեմբերի 10-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ :

Հոկտեմբերի 13-ին մեր ընտրանին երկրորդ հանդիպումը կանցկացնի Երևանում՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: