ՀայաստանՍպորտ

Հայաստանը երեք մեդալ է ապահովել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը առնվազն երեք բրոնզե մեդալ է ապահովել։

57 կգ քաշային կարգում Էրիկ Առստամյանը 3։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին։ Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

60 կգ քաշային կարգում Անդրանիիկ Մարտիրոսյանը հաղթեց ալբանացի մարզիկին կրկին 3։2 հաշվով։ Պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոնը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Ավելի վաղ նշել էինք, որ 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը ապահովել էր բրոնզե մեդալ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ։

50 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 71 կգ քաշային Արշակ Բաբլումյանը, 80 կգ քաշային Արմեն Պետրոսյանը և 92+ կգ քաշային Միսակ Տեփանյանը պարտվեցին քառորդ եզրափակչում։

Եզրափակիչ դուրս գալու համար մեր բռնցքամարտիկները կպայքարեն հոկտեմբերի 31-ին։