
Պահանջում են կամ աջակցում․ հայկական ֆուտբոլում իրավիճակը լարված է
Ֆուտբոլային ակումբների ֆան շարժումներն ու երկրպագուները բողոքի ակցիաներ են կազմակերպում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների ընթացքում։ Երկրպագուները մտնում են խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ գործող ղեկավարության հրաժարականը։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայից և Առաջին խմբից աջակցություն են հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը։ Աջակցություն են հայտնել «Վեստ Արմենիան», «Ալաշկերտը», «Գանձասարը» և «Սյունիքը»։
Երկրպագուների՝ հրաժարականի պահանջին միացած ակումբներն են «Փյունիկը», «Ուրարտուն» և «Շիրակը»։ Վերջինս արգելել է հեռարձակումները տնային՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտից։
«Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլ նաև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը»,- ասված է հայտարարության մեջ։