
«Նոան» 0։8 հաշվով պարտվեց «Չելսիին»
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Երևանի «Նոան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ ու պարտվեց խոշոր՝ 0։8 հաշվով։
Ռուի Մոտայի սաները առաջին գոլը բաց թողեցին 12-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թոսին Ադարաբիոյուն։ 9 րոպեում լոնդոնյան ակումբը հաշիվը դարձրեց խոշոր՝ 4։0։ Գոլերով աչքի ընկան Մարկ Գիուն, Ակսել Դիսասին և Ժոաո Ֆելիքսը։
Առաջին խաղակեսի ավարտին «Չելսին» ևս երկու գոլ խփեց․ Միխայլո Մուդրիկը հինգերորդ գոլը հեղինակեց, իսկ Ժոաո Ֆելիքսը դուբլ ձևակերպեց։
Երկրորդ խաղակեսում Քրիստոֆեր Նկունկուի երկու գոլերը հաշիվը դարձրին գերխոշոր՝ 8։0։
Այս խաղից հետո «Նոան» ունի 3 միավոր ու 28-րդ հորիզոնականում է։ «Չելսին» վաստակած 9 միավորով առաջինն է։ Լիգայի փուլի 1-8 հորզիոնական զբաղեցրած ակումբները դուրս կգան մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ, իսկ 9-24-րդ հորիզոնականները՝ 1/16։