
TikTok-ը հերքել է հավելվածը Իլոն Մասկին վաճառելու մասին լուրերը
Չինական TikTok հավելվածի ներկայացուցիչները հերքել են լուրերն այն մասին, թե չինական ByteDance Ltd ընկերությունը կարող է Իլոն Մասկին վաճառել TikTok-ը։ Սրա մասին հունվարի 13-ին գրել էր Bloomberg-ը։
Հավելվածի սեփականատերերը «հորինվածք» են համարում նման լուրերը, չնայած այն փաստին, որ այս սցենարը հնարավոր կդառնար, եթե ԱՄՆ Գերագույն դատարանը պահպանի երկրում հարթակի արգելքը։ ԱՄՆ-ում հավելվածն արգելելու հավանականությունը մեծ է, որի նախաձեռնողը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։
Նա չինական ByteDance-ից պահանջել է փակել TikTok-ը ԱՄՆ-ում մինչև 2025 թվականի հունվարի 19-ը։ Որոշումը ստորագրվել է 2024 թվականի ապրիլին: Կրկին նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփն էլ իր հերթին կոչ է արել հետաձգել TikTok-ի արգելափակումը։
Պեկինի կառավարությունը ցանկանում էր, որ Իլոն Մասկը ստանձնի հատուկ ԱՄՆ-ի համար ստեղծված TikTok US-ի վերահսկողությունը։ Այդ դեպքում հավելվածը կարող է միավորվել X հավելվածին (նախկինում՝ Twitter): Ինչպես գրում է Bloomberg-ը․ Իլոն Մասկը և Չինաստանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ: Նշվում է, որ Մասկի կողմից TikTok-ը գնելու մասին ԱՄՆ-ում քննարկումը ծագել է չինացի բարձրաստիճան պաշտոնյաների պատճառով։ Նրանք ցանկանում են կապեր հաստատել Թրամփի առաջիկա վարչակազմի և նրա դաշնակիցների հետ: