«Բելառուսը պետք է պատրաստվի պատերազմի»․ Լուկաշենկո
Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լուկաշենկոն կարևորել է բանակում տեղի ունեցող փոփոխությունները և հայտարարել, որ պետք է բարձրացնեն երկրի պաշտպանունակությունը։
Այսպիսի մի հին խոսք կա՝ «եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի»։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում կռվել, մենք չենք ուզում կռվել։ Բայց մեր հակառակորդները, թշնամիները և նրանք, ովքեր ուզում են պատերազմել մեր դեմ, լսում են սա և անում իրենց գործը։ Տեսնելով, թե ինչպես են իրադարձությունները փոփոխվում հարևան պետությունում և ուսումնասիրելով վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցած պատերազմները, մենք բարեփոխումներ ենք իրականացնում բանակում։ Բելառուսը պետք է պատրաստվի պատերազմին և տա Աստված, որ այդ պատերազմը չլինի։
Նա ընդգծել է անօդաչու թռչող սարքերի դերը ժամանակակից պատերազմներում։ Լուկաշենկոն նշել է նաև, որ բանակի մարտունակությունը բարձրացնելու համար արդեն 4 զորավարժություն են իրականացրել։ Ներկայումս ընթանում են բանակի նորարարացման համար նախատեսված 5-րդ զորավարժությունները։
Լուկաշենկոն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Բելառուսի վրա հարձակումը կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։