Հայաստանում նոր արևային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները ավարտվել են
«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության ավտոշարասյան տարածքում 130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։
Ընդհանուր առմամբ՝ տեղադրվել է 262 արևային վահանակ: Այն ամբողջ էներգիան, որը արտադրվելու է արևային էլեկտրակայանում, գրանցվելու է որպես էլեկտրախնայողություն։ Վահանակների արտադրած էներգիան օգտագործվելու է ոչ միայն տվյալ տարածքի համար, այլև ապահովելու է քաղաքի լուսավորությունը։
Ծրագիրը իրականացվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի աջակցությամբ։