
Telegram-ով նոր խարդախություն է տարածվում
Մեդիափորձագետները զգուշացնում են, որ նոր խարդախություն է տարածվում սոցցանցերում։ Թիրախում էլի հիմնականում Telegram հարթակն է։ Մարդկանց առաջարկում են ներբեռնել apk ֆայլ։ Անհրաժեշտ կարգավորումները տալուց հետո դրանք հեռախոսներում հավելվածների են վերածվում։ Այդ բոլոր գործողությունները անելու, բոլոր տեղերում դրանց թույլտվություններ տալու դեպքում ծրագրերը կարող է «նստել» հեռախոսի մեջ և սկսել տարբեր տվյալներ գողանալ։ Այսպես ասած՝ մարդիկ իրենց ձեռքով վիրուսներ են տեղադրում իրենց հեռախոսների մեջ։ Ընդ որում՝ դրանք հնարավոր է ներբեռնել միայն Android հեռախոսների վրա։
Կան նորմալ ընկերություններ, որոնք կարող են իրենց հավելվածը նախնական փուլում այս ձևով տարածել։ Բայց հազար անգամ համոզվեք, որ նորմալ ընկերության հետ գործ ունեք և նոր տեղադրեք։ Եթե սխալմամբ նման բան եք ներբեռնել, սղմել, թույլտվություններ տվել, մնում է հեռախոսները сброс անել՝ տեխնիկապես վերաթողարկել։ Ուղղակի աջուձախ ինչ տեսնում եք, մի ներբեռնեք, — նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։