
Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգը կարդիականացվի
Երևանի հեռուստաաշտարակի լուսավորությունը շուտով կհամալրվի նոր, ժամանակակից լուծումներով։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախագծի նպատակը նորարարական, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական արժեք ունեցող լուսային համակարգի ներդրումն է։
Նախարարը նշել է, որ արդիականացված լուսավորությունը ոչ միայն կխորացնի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև կխթանի Երևանի տուրիստական գրավչությունը։
Երևանի հեռուստաաշտարակը շահագործման է հանձնվել 1977 թվականին՝ փոխարինելով 1956-ին կառուցված հին աշտարակը։ Նրա բարձրությունը 311.7 մետր է։ Այն Արևմտյան Ասիայում չորրորդ ամենաբարձր աշտարական է, իսկ աշխարհում՝ 38-րդ ամենաբարձրը։
Նշենք նաև, որ 2019 թվականաին Երևանի ավագանու որոշմամբ՝ Նորքի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգն անհատույց հանձնվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությանը, որն էլ զբաղվում է աշտարակի նոր լուսավորության հարցով: