ԱշխարհՏեխնոլոգիա

Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել Apple-ի և OpenAI-ի դեմ

Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը թույլ չի տալիս որևէ այլ արհեստական բանականության (ԱԲ) հավելվածի զբաղեցնել App Store-ի առաջին տեղը, բացի ChatGPT-ից։ Նրա կարծիքով՝ այս քայլը խախտում է ազատ մրցակցությունը և սահմանափակում է սպառողների ընտրության հնարավորությունը։

Մասկի xAI և X ընկերությունները մեղադրում են Apple-ին և OpenAI-ին դավադիր և անբարեխիղճ մրցակցության մեջ։ Նրանք պնդում են, որ Apple-ի որոշումը՝ ինտեգրել ChatGPT-ն iPhone-ների օպերացիոն համակարգում, խաթարում է մյուս չաթբոտների դիրքը, օրինակ՝ Grok-ի, և վարկանիշային մանիպուլյացիաներ է իրականացնում՝ նվազեցնելով այլ հավելվածների տեսանելիությունը App Store-ում։

xAI-ն և X-ը հայտնել են, որ անհապաղ կձեռնարկեն իրավական քայլեր՝ ազատ մրցակցությունը պաշտպանելու նպատակով։ Մասկի խոսքով՝ նման գործողությունները հակամենաշնորհային են և վնասում են սպառողներին, քանի որ խաթարում են հավելվածների արդար մրցակցությունը և ընտրության ազատությունը։

Սեդա Մարտոյան