
Հարավային Կովկասում ChatGPT-ից ամենաշատը հայերն են օգտվում
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանը աշխարհի երկրների ցանկում 5-րդ, Հարավային Կովկասում՝ առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով ChatGPT-ի օգտագործման ցուցանիշով։ Բնակչության 7․9 %-ը ամեն շաբաթ օգտվում է Արհեստական բանականության այդ ծրագրից։ Նման վիճակագրություն է հրապարակվել StatCounter 2025 միջազգային վերլուծական հարթակում, որը վիճակագրություն է հավաքում ինտերնետում այցելությունների և օգտատերերի վարքագծի վերաբերյալ։
Տարածաշրջանի երկրներում Վրաստանը ունի 4.3%, Ադրբեջանը՝ 4.1%, Թուրքիան՝ 4.5% և Իրանը 3.5%-ը ցուցանիշներ։
Տեխնոլոգիայի նման արագ տարածումը արտացոլում է այն հասարակության թվային գրագիտության բարձր մակարդակը, որն արդեն ակտիվորեն ընդունում է արհեստական բանականությունը։ Ճիշտ ռազմավարության դեպքում սա կարող է Հայաստանը վերածել արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների, վերապատրաստման և կիրառական նորարարությունների տարածաշրջանային կենտրոնի՝ ամրապնդելով նրա երկարաժամկետ մրցունակությունը գիտելիքների տնտեսությունում, — գրել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյան իր Ֆեյսբուքյան էջում։
Աշխարհի շատ երկրներում ծնելիության մակարդակը շարունակում է նվազել, իսկ բնակչությունը ծերանում է։ Մասնագետները նախազգուշացնում են, որ այս միտումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցման և սոցիալական ծանրաբեռնվածության։ Թեպետ արհեստական ինտելեկտը չի կարող ուղղակիորեն լրացնել աշխատուժի պակասը, այն համարվում է արդյունավետ գործիք արտադրողականությունը բարձրացնելու համար։ ԱԻ-ն կարող է ավտոմատացնել ցանցային աշխատանքը, օժանդակել առողջապահությանը և տարեցների խնամքին, ինչպես նաև բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը։
Տնտեսագետ Արամ Սահակյանի խոսքով՝ «արհեստական ինտելեկտը կարող է դառնալ ժամանակավոր լուծում՝ մեղմելու ժողովրդագրական ճգնաժամի ազդեցությունը։ Այնուամենայնիվ, առանց երիտասարդ ընտանիքներին ուղղված աջակցության համապարփակ ծրագրերի, խնդիրը չի հաղթահարվի»։
Այսպիսով, ԱԻ-ն դիտարկվում է ոչ թե որպես վերջնական լուծում, այլ որպես գործիք, որը կարող է մեղմել ժողովրդագրական մարտահրավերները և ստեղծել հիմք երկարաժամկետ բարեփոխումների համար։