ԱշխարհՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանը կակտիվացնի թվային համագործակցությունը Proud Engineers-ի հետ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկայի հետ։ Քննարկվել է Հայաստանի թվայնացման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը։

Տաավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը, ինչպես նաև՝ եվրոպական երկրների թվայնացման ծրագրերը՝ խոսելով թվայնացման սկզբունքների և գործիքների մասին։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Proud Engineers ընկերությունը պատրաստակամություն է հայտնել սերտորեն աշխատել հայկական կողմի հետ՝ նպատակ ունենալով աջակցել պետական կառավարման թվային լուծումների զարգացմանը։

Proud Engineers-ը միջազգային մասնագետների թիմ է, որը համագործակցում է կառավարությունների և ընկերությունների հետ՝ առաջարկելով անվտանգ և մատչելի թվային լուծումներ՝ բարձրացնելու վստահությունն ու արդյունավետությունը թվային ոլորտում։

Մարինա Գրիգորյան