
14 տարեկան երեխան մեծ քանակի դեղեր ընդունելու պատճառով մահացել է
14 տարեկան երեխան մեծ քանակի դեղեր ընդունելու պատճառով հիվանդանոցում մահացել է։
«Արաբկիր» ԲԿ-ն անդրադարձել է 14 տարեկան երեխայի մահվանը՝ նշելով, որ երեխան սուր թունավորումով տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց։ Սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։
«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը արդյունք չեն տվել։