ՀայաստանՊատահար

Դի է հայտնաբերվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

«Արթիկ» Քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում մարտի 17-ին ժամը 09:05-ի հայտնաբերվել է կալանավորված անձի կախված մարմինը։ Պարզվել է, որ 1976 թվականի ծնված անձը ինքնասպանություն է գործել։

Խցում հայտնաբերվել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ։ Այս մասին հայտարարություն էր տարածել քրեակատարողական հիմնարկի մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ սա քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ինքնասպանության առաջին դեպքը չէր։ 2025 թվականի հունվարի 10-ին կրկին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997 թվականին ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այսինքն՝ երկու ամսվա մեջ արդեն գրանցվել է 2 ինքնասպանության դեպք։

Ի՞նչ կարող է սա նշանակել։ Արդյոք սրանք պատահական ինքնասպանություններ են, թե կապված են բանտի ներսում գործող քրեական ենթամշակույթի հետ։ Այնուամենայնիվ, մասնագետները բազմիցս արձանագրել են, որ քրեական ենթամշակույթը բանտերում հանգեցնում է բռնության, խտրականության և վատ վերաբերմունքի դրսևորումների։