ԿրթությունՀայաստան

Բուհերի ղեկավար պաշտոններում պաշտոնյան կամ կուսակցականը չեն կարող լինել

Հայաստանի խոշորացված բուհերի ղեկավար պաշտոններում և կառավարման մարմիններում կուսակցական անձինք այլևս չեն կարող ներգրավվել։

Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նախաձեռնության նպատակը բուհերը քաղաքական ազդեցություններից զերծ պահելն է։ Նախարարը նշեց, որ արգելելու են նաև կուսակցական կամ այլ տիպի քարոզչությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Նախագծով նախատեսվում է նաև, որ բուհում պաշտոն զբաղեցնող անձը կուսակցական դառնալու դեպքում կազատվի իր պաշտոնից։ Ըստ նախարարի՝ այս նախաձեռնությունը կառավարության քաղաքական հանձնառության շրջանակում է, և համապատասխան օրենսդրական փաթեթը կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման։

Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համակարգային խնդիրներից։ Ըստ նրա՝ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին։

Բուհերի ղեկավար պաշտոններում և կառավարման մարմիններում փոփոխությունների որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ մայիսի 15-ի նիստում։