
Ռազմագիտության դասարանում աշակերտը օդամղիչ հրացանից վնասվածք է ստացել
Հոկտեմբերի 14-ին Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից (տիր) արձակված գնդակից աջ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից տիր հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
Վնասվածք ստացած անչափահասը դուրս է գրվել հիվանդանոցից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:
Շուշան Ասրյան