ՀայաստանՊատահար

Հայաստանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․հղի կինը փրկվել է թիթեղի հարվածից

Կիրակի երեկոյան ուժգին քամու պատճառով տանիքից պոկված թիթեղի կտորն ընկել է բակում գտնվող 23-ամյա կնոջ վրա՝ վնասելով նրա որովայնը։ Կինը եղել է 36 շաբաթական հղի։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ նա դուրս էր եկել՝ իր մյուս մանկահասակ երեխային տուն բերելու, սակայն այդպես էլ չի հասցրել։

Վնասվածքով հղի կինը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես իրականացվել է կեսարյան հատում։ Բժիշկներին հաջողվել է փրկել հղի կնոջ և երեխայի կյանքը։ Ծնվել է աղջիկ՝ 2կգ 450 գրամ քաշով և 48 սմ հասակով, ճակատին եղել է 5 սմ խորությամբ վնասվածք։

Մոր և նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Սեդա Մարտոյան