Տավուշի մարզում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Մայիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի մուտքի հատվածում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։
Վնասվածքներ են ստացել շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը, ինչպես նաև «Nissan»-ի վարորդը։ Նրանց տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: