ՀայաստանՊատահար

Երևանում 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 8 մարդ

Այսօր Երևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի 8 ուղևոր։

Նախնական տվյալներով՝ տուժածներից 6-ը մեծահասակ են, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն և գտնվում են հետազոտման փուլում։

Անչափահաս 2 ուղևորներից մեկը հոսպիտալացվել է, մյուսին տրամադրվել է տեղում առաջին բուժօգնություն՝ թեթև վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բենզալցակայանի տարածքում և հարվածել գովազդային վահանակին։