
Նոր մանրամասներ մեքենաների պայթյունից
Մայիսի 19-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի կենտրոնում, որին հաջորդել է հրդեհ։ Այրվել են 3 մեքենաներ և բետոնախառնիչ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան։ Բնակիչները տարհանվել են շենքերից։
Ականատեսները Amnews-ին պատմեցին, որ բետոնախառնիչը չի կարողացել բարձրանալ ճանապարհի նեղ մասով, հետ է սահել, շրջվել, բախվել գազատար խողովակներին ու պայթել։ Վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից մինչև պայթյունը։ Շրջակայքում կայանված 3 մեքենաներում մարդ չի եղել։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։