Պայթյուն և հրդեն Երևանի կենտրոնում․ ավտոմեքենաներ են բախվել
Մայիսի 19-ին, ժամը 16:00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Երևանում՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում, ավտոմեքենաներ են բախվել։ Տեղում պարզվել է, որ վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 3 մարդատար ավտոմեքենա և 1 բետոնախառնիչ։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով։
Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Մանրամասները՝ ավելի ուշ։