ԱշխարհՊատահար

Իսպանիայում զոհերի թիվը հասել է 95-ի

Իսպանիայում տեղական իշխանությունները հայտնել են ջրհեղեղի հետևանքով 95 մարդ զոհի մասին։ Շատերը անհետ կորած են։

Օդերևութաբանները նշել են, որ երեքշաբթի Վալենսիայի որոշ հատվածներում մեկ տարվա անձրև է տեղացել ընդամենը ութ ժամում։ 

Նախագահ Պեդրո Սանչեսը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։