
Թելեգրամով՝ 1.9 կգ մեթամֆետամին․ կանխվել է թմրամիջոցի իրացման փորձ
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել և իրացնել առանձնապես խոշոր չափերով՝ 1.9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Այն նախատեսված էր վաճառքի հանել «Տելեգրամ» հավելվածում գործող թմրամիջոցների վաճառքի հարթակի միջոցով։
Նրանց գործողությունները ժամանակին կանխվել են։ Նախաքննությամբ պարզվել է, որ խմբի անդամներն ապօրինի շրջանառության նպատակով պատրաստվում էին իրացնել թմրամիջոցը։
Դեպքի առիթով երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպությանը մասնակցելու,թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման փորձ կատարելու համար։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ քրեական գործն արդեն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ։