ՀայաստանՊատահար

Պոլիկլինիկայի բուժքույրերը կասկածվում են պատվաստման կեղծ վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք վերցնելու մեջ

Պոլիկլինիկայի երեք բուժքույրերի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պատվաստման կեղծ վկայականների տրամադրման համար կաշառք ստանալու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ բուժքույրերից մեկը, մյուսների օժանդակությամբ, 2022 թվականի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում տարբեր քաղաքացիներից ստացել է շուրջ 500 հազար դրամ կաշառք։

Ըստ քննության տվյալների՝ այդ գումարը փոխանցվել է նրան, որպեսզի քաղաքացիները չպատվաստվեն, սակայն ստանան այնպիսի վկայականներ, որոնք հավաստում են, թե նրանք պատվաստվել են։ Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին

Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված առևտրային կաշառք ստանալու հիմքով (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով), երեք անձի նկատմամբ՝ ռևտրային կաշառքին օժանդակելու մասով (38-200-րդ հոդվածի 2-րդ մաս):

Հիշեցնենք, որ կեղծ պատվաստման վկայականների թեման ակտիվորեն շրջանառվում էր հատկապես համավարակի ժամանակ՝ երբ բազմաթիվ մարդիկ փորձում էին խուսափել պարտադիր պատվաստումներից։