ՀայաստանՊատահար

Արմավիրում կասեցվել է ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) ձեռնարկել է միջոցառումներ՝ վերահսկելու ջրային ռեսուրսների սահմանված նորմերի պահպանումը, որի արդյունքում Արմավիրի մարզում բացահայտվել է ապօրինի ջրօգտագործում։ Ստուգումների ընթացքում պարզվել է, որ քարի մշակմամբ զբաղվող ընկերությունը արտադրական նպատակներով առանց անհրաժեշտ ջրօգտագործման թույլտվության իրականացրել է խորքային հոր ջրառ։

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի ջրառը անմիջապես կասեցվել է։

Ընկերության նկատմամբ նշանակվել է 2 միլիոն ՀՀ դրամի չափով վարչական տուգանք՝ որպես պատժիչ միջոց և կանխարգելիչ քայլ։

Սեդա Մարտոյան