ՀայաստանՊատահար

Կրտսեր սերժանտը դատապարտվեց Ազատ գյուղի զորամասում  տեղի ունեցաղ հրդեհի համար

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում 2023 թվականի հունվարին բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռն արդեն կայացել է։ Կրտսեր սերժանտ Ռ․Մաթևոսյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ ներքին ծառայության կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդկանց մահ առաջացնելու համար։

Հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռ․Մաթևոսյան ը պատասխանատվություն էր կրում վառարանի օգտագործման, զինամթերքի, շինությունների ու անձնակազմի անվտանգության համար, սակայն անհարկի բացակայել է կացարանից՝ բջջային հեռախոսով խոսելու նպատակով։ Մաթևոսյանի անզգուշության հետևանքով 15 զինծառայողներ մահացել են, ևս 3-ը ստացել են այրվածքներ։

Նույն դեպքի շրջանակում Եղիշե Հակոբյանի նկատմամբ նույնպես հարուցված է քրեական վարույթ՝ զենքի և ռազմական նյութերի հետ չպարագվող կանոնների խախտման համար, ինչը նույնպես անզգուշությամբ առաջացրել է մահեր։

Սեդա Մարտոյան