ՀայաստանՏնտեսություն

Քննարկումներ «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվանգ կառավարման մասին

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում՝ ուղղված «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանը։

Անդրադարձ է կատարվել գործարանի ներկայիս իրավիճակին և խնդիրներին, տարածքում առկա քիմիական նյութերի, սարք-սարքավորումների պահպանման, հետագա վնասազերծման, չշահագործվող և կիսաքանդ շենք-շինությունների կառավարման, ռիսկերի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության հարցերին։ Տեղում քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի ընթացիկ աշխատանքները, որոնք հիմնականում ուղղված են գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի կառավարման մեխանիզմերի մշակմանը և շահագործման ոչ պիտանի սարքերի վնասազերծմանը։ Զեկույցների վերաբերյալ ձևավորվել է առաջարկների փաթեթ, որը կերկայացվելու է փոխվարչապետի գրասենյակ՝ հետագա աշխատանքների կազմակերպման համար։

Վարչապետի հանձնարարականով «Նաիրիտ գործարանի» տարածքում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը սկսել է իր աշխատանքները 2021 թվականի հուլիսին։ Խումբը ձևավորվել էր գործարանի տարածքում առկա քիմիական թափոնների և վտանգավոր նյութերի ուսումնասիրության, դրանց կարգավորման և տարածքի անվտանգության ապահովման նպատակով։