ՀայաստանՊատահար

Փակ ճանապարհներ հանրապետության տարածքում

Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով։

Մասնավորապես, փակ են Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՆԳՆ տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։

Արարատի, Գավառի, Կապանի, Արթիկի, Արագածի, Հրազդանի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մեղրիի լեռնանցքում դիտվում է բուք։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ երթևեկությունն ապահովելու համար։

Մարինա Գրիգորյան