ՀայաստանՊատահար

Հրդեհ Աբովյանի «Լիգա Ինշուրանսի» մասնաճյուղում. այրվել են աշխատասենյակներ

Ահազանգը Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում ստացվել է ժամը 13:38-ին։ Դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել 13:58-ին, իսկ ժամը 14:03-ին այն վերջնականապես մարվել է։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկու աշխատասենյակում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 35 քմ։ Կրակի հետևանքով ամբողջությամբ այրվել է մեկ աշխատասենյակը՝ ներսում եղած գույքով (մոտ 15 քմ), իսկ հարակից սենյակը վնասվել է մասամբ։

Այս պահին իրականացվում են հետհրդեհային աշխատանքներ, պարզվում է բռնկման հստակ պատճառը։