Երևանում դանակահարություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանում՝ Աբովյան փողոց 25 շենքի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրից 2 անչափահաս տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանք սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ են ստացել։
Դեպքի վայրում վնասվել է նաև «Մետրոնոմ» գետնանցումի տակ գտնվող խանութի ապակին։ Այն կոտրվել է կրակոցի հետևանքով։ Նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր և ատրճանակի մասեր։
Իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը և դեպքի հանգամանքները։
