Իրանի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Նախիջևանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքեր են ընկել Նախիջևանի տարբեր հատվածներում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ անօդաչու սարքերից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալներից մեկի տարածքում, ևս մի քանի ԱԹՍ՝ քաղաքի այլ հատվածներում։ Մեկ այլ անօդաչու սարք էլ ընկել է քաղաքի դպրոցներից մեկի հարակից տարածքում։

Միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանի տարածքից իրականացված ԱԹՍ-ների հարձակումները։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանումներ ներկայացնելու համար։

Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Մարինա Գրիգորյան