Սփյուռք

Վարչապետն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

Կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին:

Վարչապետն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նպատակներին։

Վարչապետն ընդգծելով Սփյուռքի և Հայաստանի կառավարության դերերի և պարտականությունների հստակ բաժանման կարևորությունը՝ նշեց, որ Հայաստանն ու Սփյուռքը առանձին կառավարվող ինստիտուտներ են։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսել է համայնքային կյանքին հանձնակատարների ներգրավվածության և աշխարհի տարբեր երկրներում հանձնակատարներ նշանակելու գործընթացի մասին։

Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտը ներդրվել է 2021 թվականին։ Ներկայումս տարբեր երկրկներում կա 14 հանձնակատար։

Շուշան Ասրյան